Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Մենկարկ՝ հուլիսի 29
Տևողություն՝ 4-5 ամիս
Ձևաչափ՝ լսարանային
Որտեղ՝ Microsoft Innovation Center Armenia
Միջոցառման մասին.
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)` հայտարարում է «Ցանցային ադմինիստրացիա և անվտանգություն» անվճար դասընթաց երևանամերձ մարզերի երիտասարդների համար։
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն տեսական և գործնական գիտելիքներ ցանցային ենթակառաուցվածքի ու համակարգերի, ցանցերի անվտանգության ապահովման գործիքների ու մեթոդների և LAN–ի հիմնական սկզբունքների մասին։
Դասընթացին կարող են մասնակցել երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն առնվազն հիմնական դպրոցի մակարդակի գիտելիքներ մաթեմատիկայից, լավ տրամաբանություն և ծանոթ են համակարգչային ճարտարապետությանը։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է.
- մինչև հուլիսի 27-ը ներառյալ լրացնել այս հայտաձևը
- հուլիսի 27-ին, ժամը 17:00-ին մասնակցել տեղեկատվական հանդիպմանը
- Մասնակցել երկշաբաթյա առցանց դասընթացին, անցնել թեստավորման և հարցազրույցի փուլերը, որոնց ընթացքում ստուգվելու են դիմորդների տեխնիկական գիտելիքները, մոտիվացիան ու ոլորտային հետաքրքրությունները։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: