2023 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Եվրոպայում ամենավաճառվող ավտոմեքենան դարձել է Tesla Model Y-ը:
Սա առաջին դեպքն է, երբ կես տարվա ընթացքում մարտկոցով էլեկտրական մեքենան գլխավորում է վաճառքի աղյուսակը: Model Y-ը առաջ է անցել այլ չափազանց հայտնի մոդելներից, ինչպիսիք են Dacia Sandero-ն, Vauxhall Corsa-ն և Volkswagen T-Roc-ը:
Automotive News Europe-ի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ հունիսին Եվրամիությունում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում և ETFA երկրներում գրանցվել է Tesla Model Y-ի 29764 միավոր, ինչը տարեկան կտրվածքով ավելացել է 104%-ով: Իսկ կես տարվա կտրվածքով վաճառքը կազմել է 125144 միավոր, ինչը 211,7%-ով ավել է, քան մեկ տարի առաջ։
Dacia Sandero-ի վաճառքը կազմել է 118 883 ավտոմեքենա։ Երրորդ տեղում է Volkswagen T-Roc սուբկոմպակտ քրոսովերը՝ 107249 ավտոմեքենա:
Թոփ 10-ում ընդգրկվել են նաև Opel Corsa-ն, Peugeot 208-ը, Renault Clio-ն, Toyota Yaris Cross-ը, Volkswagen Tiguan-ը, Volkswagen Golf-ը և Dacia Duster-ը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։