Առաջին սերնդի iPhone-ի հազվագյուտ և չօգտագործված տարբերակը՝ 4 ԳԲ հիշողությամբ, աճուրդում վաճառվել է 158644 դոլարով կամ ավելի քան 61 860 000 դրամով։
Այս գինը նաև գերազանցել է պատմության մեջ առաջին սերնդի բոլոր iPhone-ների աճուրդային գնի ռեկորդը և դարձել ամենաթանկն աշխարհում։
Apple-ն առաջին iPhone-ը թողարկել է 2007 թվականի հունիսի 29-ին և թողարկվելու պահին բոլոր iPhone-ները վաճառվում էին կամ 4 ԳԲ կամ 8 ԳԲ հիշողությամբ: Քանի որ 8ԳԲ մոդելի պահանջարկն անհամեմատ ավելի մեծ էր, մյուս մոդելը շատ արագ հեռացվել է վաճառքից։
Քանի որ սկզբնական 4 ԳԲ iPhone-ը հասանելի էր միայն սահմանափակ ժամանակով՝ ընդամենը մի քանի ամսով, այս լոտը ամենահազվագյուտն է ապրանքանիշի առաջին սմարթֆոններից: LCG Auctions-ի տվյալներով՝ iPhone-ի վաճառողն աշխատել է Apple-ի ինժեներական թիմում։
Ուղիղ 16 տարի առաջ՝ թողարկման պահին այս սարքն արժեր ընդամենը 499 դոլար։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: