Krisp-ի համահիմնադիրներ Արտավազդ Մինասյանը, Դավիթ Բաղդասարյանը և Podcastle-ի հիմնադիր Արտո Երիցյանը հայտնել են BigStory VC անվանմամբ նոր վենչուրային ֆոնդի հիմադրման մասին։
BigStory VC-ն նախատեսում է 2 տարվա ընթացքում $10մլն ներդնել մոտ 24 հայկական ստարտափների մեջ։
Հիմնադիրները նախատեսում են վերջին 5 տարիների ընթացքում ձեռք բերված իրենց փորձով, գիտելիքով և կապերով օգնել հայկական նոր ստարտափներին և արագացնել նրանց աճը։
«Հաջորդ 10 տարում Հայաստանում ստարտափների բում է սպասվում։ BigStory VC-ն, համագործակցելով այլ հայկական VC-ների հետ, ստարտափներին հնարավորություն կտա ավելի մեծ ռաունդներ փակել հենց Հայաստանում»,- նշված է հրապարակման մեջ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։