Միլիարդատերեր Իլոն Մասկն ու Մարկ Ցուկերբերգը առաջարկներ են ստացել խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մասնագետներից, ովքեր առաջարկել են նրանց պատրաստել գալիք մենամարտին։
MMA մարտիկ Ջոն Ջոնսն իր ծառայություններն է առաջարկել Մարկ Ցուկերբերգին.
«Դուք արդեն գիտեք, որ ես Ցուկերբերգի թիմում եմ… տեղեկացրեք ինձ, եթե ձեզ անհրաժեշտ է մարզման գործընկեր»,- գրել է նա։
Միևնույն ժամանակ, Մասկը արագ ընդունել է մարզվելու առաջարկը Խառը մարտարվեստի լեգենդար կերպար, UFC-ի եռակի չեմպիոն Ժորժ Սեն Պիերի հետ։
«Ես քո մեծ երկրպագուն եմ, և ես մեծ պատիվ կունենամ օգնել քեզ և լինել քո մարզչական գործընկերը Ցուկերբերգի հետ մենամարտում», – գրել է Սեն Պիերը, ինչին Մասկն անմիջապես պատասխանել է՝ «Լավ, եկեք դա անենք»։
UFC-ի գործադիր տնօրեն Դանա Ուայթն արդեն զրուցել է երկու միլիարդատերերի հետ։ Նա հաստատել է, որ երկուսն էլ բավականին լուրջ են տրամադրված։
Նրա կարծիքով՝ Մարկ Ցուկերբերգի ու Իլոն Մասկի մենամարտը երեք անգամ ավելի շատ գումար կբերի, քան Մակգրեգորի ու Մեյվեզերի պատմական մենամարտը։
Մասկը նաև հասցրել է մարտարվեստի մարզում անցկացրել ամերիկացի հայտնի բլոգեր, գիտնական, ջիու ջիցուի սև գոտի Լեքս Ֆրիդմանի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իլոն Մասկը մենամարտի է հրավիրել Մարկ Ցուկերբերիգին, իսկ վերջինս ընդունել է առաջարկը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: