«Բազային համակարգչային գիտելիքներ» թեմայով անվճար դասընթաց մեծահասակների համար

Վերջին լուրերը
«Բազային համակարգչային գիտելիքներ» թեմայով անվճար դասընթաց մեծահասակների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝  AITC / Armenian-Indian Center for Excellence in ICTEnterprise Incubator Foundation (EIF)
Մեկնարկ՝
 հուլիսի 24
Որտեղ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Միջոցառման մասին․

AITC/EIF կենտրոնը 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրի շրջանակներում այս անգամ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանցկացնի «Բազային համակարգչային գիտելիքներ» անվճար դասընթաց։

Ծրագիրը միտված է հիմնարար գիտելիքներ տալու այն մեծահասակներին, ովքեր ցանկանում են սովորել գրագետ օգտվել համակարգչից և համացանցից։

Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները՝

  • Համակարգչային հմտություններ (համակարգչի անվտանգ և գրագետ օգտագործում, գործողություններ ֆայլերի և թղթապանակների հետ),
  • Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ),
  • Համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից և Youtube-ից՝ ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր),
  • Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական նամակ, մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր և այլն),
  • WhatsApp և Viber հավելվածների օգտագործում (ինչպես ուղարկել
    հաղորդագրություն և ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով),
  • Բազային Էլ-փոստի հմտություններ (Gmail-ի գրանցում և օգտագործման ձևերը)։

Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն և գրագետ օգտվել համակարգչից և համացանցից, ինչպես նաև գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի միջոցով։

Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 19-ը գրանցվել այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները