Արհեստական բանականության տեխնոլոգիայով իրական ժամանակում ձայնը կողմնակի աղմուկից մաքրող հայկական Krisp ընկերությունը Las Vegas-ում ընթացող ամենամեծ Call Center Expo-ի՝ CCW Las Vegas-ի ընթացքում AI-ի վրա հիմնված նոր տեխնոլոգիա է ներկայացրել, որով հնարավոր է իրական ժամանակում փոփոխել ակցենտը։
Krisp-ի՝ AI-ով աշխատող Accent Localization տեխնոլոգիան օգտագործում է իրական ժամանակում ինտոնացիայի փոփոխություններ՝ օգնելու հաճախորդներին ավելի լավ հասկանալ գործակալներին՝ դինամիկ կերպով փոխելով գործակալների ակցենտը հաճախորդի մայրենի ակցենտով։
Տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է օրինակ՝ հնդկական ակցենտով անգլերենը վերափոխել ամերիկյան ակցենտով անգլերենի։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: