Google ընկերությունը հայտարարել է բոլոր օգտատերերի համար Bard չաթբոտի հասանելիության մասին: Բոտն այժմ հասանելի է 180 երկրներում՝ առանց սպասման ցուցակների կամ սահմանափակումների:
Այն ինտեգրված էր Google-ի բոլոր ծառայությունների հետ՝ maps, doc, sheets, slides, որոնման համակարգ և այլն։
Նախկինում Bard-ը հասանելի էր միայն անգլերենով, իսկ այժմ այն հասանելի է նաև ճապոներենով և կորեերենով: Չաթբոտն արդեն կարող է օգտագործվել Արգենտինայում, Ավստրալիայում, Հայաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Իսրայելում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում, Վիետնամում և այլ երկրներում։ Այնուամենայնիվ, մուտքն աջակցող երկրների ցանկում չկան Բելառուսը, Ռուսաստանը, ԵՄ բոլոր երկրները, Կանադան։
Մոտ ապագայում Google-ը նախատեսում է ավելացնել 40 լեզուների աջակցություն, այդ թվում՝ ուկրաիներեն և ռուսերեն։ Bard-ը գիտի նաև ծրագրավորման 20 լեզու, կարողանում է բացատրել կոնկրետ տողի նշանակությունը և սխալներ գտնել կոդի մեջ։
Google-ը հայտարարել է ChatGPT-ի մրցակցի թողարկման մասին
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: