Twitter-ը պատրաստվում է ջնջել «որոշ ժամանակով ոչ ակտիվ» հաշիվները

Վերջին լուրերը
Twitter-ը պատրաստվում է ջնջել «որոշ ժամանակով ոչ ակտիվ» հաշիվները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ը ջնջում է ոչ ակտիվ հաշիվները, իսկ դրանց թվիթները կարխիվացվեն։ Ազատված մականունները կարելի կլինի նորից օգտագործել:

Սոցցանցի կանոնները նշում են, որ օգտատերերը պետք է մուտք գործեն առնվազն 30 օրը մեկ անգամ։ Մասկի խոսքով՝ ընկերությունը ներկայումս ջնջում է այն հաշիվները, որոնք «մի քանի տարվա ընթացքում ոչ մի ակտիվություն չեն ունեցել»։

Twitter-ի սեփականատերը նաև զգուշացրել է, որ «զտումը» կարող է ակտիվ օգտատերերի հետևորդների կորստի պատճառ դառնալ։

Մասկը հայտարարել էր ոչ ակտիվ պրոֆիլների հեռացման մասին դեռ 2022-ի դեկտեմբերին։ Նա դրանց թիվը գնահատել է 1,5 միլիարդ:

2022թ. երկրորդ եռամսյակում Twitter-ը հայտնել է օրական 237,8 միլիոն մոնետիզացված օգտատերերի մասին: Սրանք ակտիվ հաշիվներ են, որոնք ցուցադրվում են գովազդ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները