Կազմակերպիչ՝ Հայաստանի գովազդային խորհուրդ, Երևանի քաղաքապետարան
Երբ՝ մայիսի 19-21
Որտեղ՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Միջոցառման մասին․
Կկայանա «Պոպոք» Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային 4-րդ ֆորումը, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր մարքեթինգային, բրենդինգային և գովազդային ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները կհամախմբվեն Երևանում, վարպետության դասերի, սեմինարների, քննարկումների և հարցազրույցների միջոցով հայաստանյան ընկերություններին ներկայացնելու իրենց լավագույն փորձը։
Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային ֆորումի այս տարվա առանցքային նպատակը և ծրագրի կարևոր բաղադրիչը Երևանի բրենդի մշակման համար մասնագիտական նախապայմաններ ստեղծելն է, ինչպես նաև Երևանի սպասարկման ոլորտի (HoReCa) ներկայացուցիչների մարքեթինգային և գովազդային գիտելիքների համալրումն ու միջազգային փորձի փոխանակումը։
Մշակութային մենեջմենթին նվիրված վարպետության դասերի շարք է նախատեսվում Հայաստանի մշակութային հաստատությունների՝ թանգարանների, թատրոնների, գրադարանների, համույթների ղեկավարների և մարքեթինգի պատասխանատուների համար։
Ֆորումի շրջանակում առանցքային ուշադրության է արժանանալու արհեստական բանականության՝ AI-ի կիրառումը ժամանակակից գովազդում և մարքեթինգում։
Միջոցառման օրերին տեղի կունենան վարպետության դասեր, պանելային քննարկումներ, համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ։
Այլ մանրամասներ կգտնեք այստեղ։ Տոմսեր կարող եք ձեռք բերել այստեղ։