ՀՀ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում նոր ընկերություններ կան

Վերջին լուրերը
ՀՀ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում նոր ընկերություններ կան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ 20.9 մլրդ դրամի հարկով։ 2-րդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ)՝ 15.5 մլրդ դրամի հարկով։ 3-րդ խոշոր հարկատուն «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է, որը պետբյուջե է վճարել 11.7 մլրդ դրամի հարկ։

4-րդ տեղում է «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (8.7 մլրդ դրամի հարկ), որը նոր անուն է խոշոր հարկատուների տասնյակում։ 2022-ի առաջին եռամսյակում ընկերությունը խոշորների ցանկում զբաղեցրել է 109-րդ տեղը, իսկ այս տարվա առաջին եռամսյակում ընկերության հարկերն աճել են 17 անգամ։ Խոշոր հարկատուների առաջին հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն՝ 7.3 մլրդ դրամի հարկով։

Ըստ հերթականության ցանկը շարունակում են՝ «Ակբա բանկը»՝ 7.1 մլրդ դրամի հարկով (նախորդ տարվա առաջին եռամսյակում ցանկում 23-րդն էր), «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն՝ 5.3 մլրդ դրամով, «Սի-Փի-Էս էներջի գրուպը»՝ 5.1 մլրդ դրամի հարկով (նախորդ տարվա առաջին եռամսյակում ցանկում 20-րդն էր), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն՝ 4.5 մլրդ դրամի հարկով և տասնյակը եզրափակում է«Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 3.9 մլրդ դրամ հարկով։

2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 381 մլրդ 104 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  277 մլրդ 942 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 103 մլրդ 161 մլն դրամ։

2023թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ամբողջական ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները