Վիվա-ՄՏՍ ընկերությունը, որն ընդամենը օրեր առաջ Երևանում գործարկել էր Հայաստանի առաջին 5G-ն, ընդլայնել է իր կոմերցիոն 5G ցանցը դեպի Գյումրի։
Գյումրին Հայաստանի արվեստի և արհեստի կենտրոններից է և զբոսաշրջության հանրաճանաչ վայր իր բազմաթիվ հոգևոր-պատմական հուշարձաններով և տեսարժան վայրերով, սրճարաններով, ռեստորանահյուրանոցային համալիրներով, ինչպես նաև ձեռնարկություններով:
Երևանում գործարկվել է Հայաստանի առաջին 5G ցանցը
5G տեխնոլոգիայի միջոցով համացանցից օգտվելիս կիրառվում են սակագնային պլանով նախատեսված սակագները:
«Հպարտ ենք, որ գործարկել ենք 5G ցանցը Գյումրիում՝ Հայաստանի արվեստի և արհեստի կենտրոնում։ Սա Հայաստանի երկրորդ քաղաքն է, և միանշանակ, երկրորդ տեղը, որտեղ հասանելի կլինի 5G-ն, Գյումրին է։ Գործարարները, զբոսաշրջիկները և, ընդհանուր առմամբ, ամբողջ բնակչությունը միանշանակ կշահեն 5G տեխնոլոգիայից։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մարզերին և խոսքը վերաբերում է ինչպես բիզնես նախաձեռնություններին, այնպես էլ սոցիալական ներդրումներին: Սոցիալական եւ տնտեսական անհավասարությունը Հայաստանում պետք է և կարող է վերացվել: Անկախ նրանից, թե Հայաստանի որ մասում եք ապրում, պետք է կարողանաք օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների առավելություններից»,- նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
5G ցանցը Հայաստանում կծառայի որպես տնտեսական ակտիվության խթանման էական ենթակառուցվածք։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: