Picsart-ը կհամագործակցի հայտնի Bumble հարթակի հետ

Վերջին լուրերը
Picsart-ը կհամագործակցի հայտնի Bumble հարթակի հետ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Lուսանկարների և տեսանյութերի խմբագրման հավելվածներ մշակող Picsart ընկերությունը հայտնում է օնլայն ծանոթությունների համար նախատեսված հայտնի Bumble հարթակի հետ։

Bumble-ի օգտատերերը կկարողանան Picsart-ի ամենատարածված խմբագրման գործիքների և հնարքների միջոցով ստեղծել ծանոթությունների «հաղթող» պրոֆիլներ։

«Մենք բոլորս էլ լսել ենք «նկարը հազար բառ արժե» արտահայտությունը։ Բայց երբ խոսքը վերաբերում է ծանոթությունների հավելվածներին, նկարները կարող են շատ ավելին արժենալ: Լուսանկարները, հատկապես ձեր պրոֆիլի հիմնական նկարը, կարող են հսկայական ազդեցություն ունենալ ծանոթությունների հավելվածի հաջողության վրա:

Ճիշտ գործիքների շնորհիվ հեշտ է թողնել հիանալի առաջին տպավորություն և համոզվել, որ դուք ուշադրության կենտրոնում եք: Ահա թե ինչու է Picsart-ը համագործակցում Bumble-ի հետ՝ օգնելու ձեզ ծանոթանալ նոր մարդկանց հետ՝ ուշադրության արժանի պրոֆիլի նկարների գաղափարներով»,- ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Կարդացե՛ք նաև.

Հայկական Picsart-ը ներառվել է Forbes-ի «14 խելահեղ AI գործիքների» ցանկում

PicsArt-ը ճանաչվել է լուսանկարների խմբագրման #1 հավելվածն աշխարհում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները