Հայկական PicsArt ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023 զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ ճանաչվելով առաջատարը լուսանկարների խմբագրում անվանակարգում։
20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ը, Tinder-ը և այլն։
data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և հազարավոր կայքերի մասին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: