FutureTech համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերության միջև մարտի 29-ին ստորագրվել է համագործակցության Հուշագիր:
«Համագործակցության հիմքում ՀՀ տնտեսական միջավայրում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումային գործառույթների զարգացումն է, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների տեխնիկական հագեցվածության բարելավումն ու գործարար հարաբերությունների ակտիվացումը:
Հուշագիրը հնարավորություն կտա նպաստելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի դինամիկ զարգացմանը։ Բացի այդ, հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերությունները կկարողանան Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել բացառիկ արժեքով, հին սարքերը փոխարինել նորով։ Հուսով եմ, որ ոլորտի ներկայացուցիչները կօգտվեն այս հնարավորությունից՝ արդիականացնելով ընկերությունների տեխնիկական հնարավորություններն ու հագեցվածությունը»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:
ASBC-ի գլխավոր տնօրեն Միքայել Գրիգորյանը իր հերթին նշել է, որ շատ մեծ հույսեր են կապում այս հուշագրի հետ և կարծում է, որ Apple-ի պրոդուկտները և ծառայություններն ավելի լայն հնարավորություններով, մասշտաբներով և շահավետ արժեքներով հասանելի կլինեն հայաստանյան շուկայում։
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: