Մարտի 18-ին Գլենդելում տեղի է ունեցել ԱՄՆ-ի առաջին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի պաշտոնական բացման արարողությունը։
«Արդեն հայ համայնքը հնարավորություն կունենա ստանալ ճարտարագիտական կրթություն և դառնալ #արմաթ-յան մեծ համայնքի մի մասը՝ սիրահարվելով ինժեներական կրթության ուղղություններին»,- ասվում է «Արմաթի» տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 18-26 սպասվում է «Արմաթ» ազգային կրթական ծրագրի պատվիրակության այցը ԱՄՆ՝ հայկական համայնքի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների շրջանում ծրագրի ճանաչելիությանը նպաստելու նպատակով, որի շրջանակներում՝ մարտի 18-ին Գլենդելի Միացյալ Նահանգների սպորտային ակադեմիայում տեղի կունենա «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի պաշտոնական բացման արարողությունը։
Քուվեյթում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվել
Փարիզում բացվել է «Արմաթ» լաբորատորիա
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: