ԱՄՆ-ում կբացվի առաջին «Արմաթ» աշխատանոցը

Վերջին լուրերը
ԱՄՆ-ում կբացվի առաջին «Արմաթ» աշխատանոցը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մարտի 18-26 սպասվում է «Արմաթ» ազգային կրթական ծրագրի պատվիրակության այցը ԱՄՆ՝ հայկական համայնքի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների շրջանում ծրագրի ճանաչելիությանը նպաստելու նպատակով։

Այցի շրջանակներում՝ մարտի 18-ին Գլենդելի Միացյալ Նահանգների սպորտային ակադեմիայում տեղի կունենա «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի պաշտոնական բացման արարողությունը։

- Advertisement -
ԱՄՆ-ում կբացվի առաջին «Արմաթ» աշխատանոցը

Մարտի 19-ին Hero House հարթակում ճանաչելիության բարձրացման նպատակին ուղղված երեկույթ կանցկացվի։

Մարտի 25-ին տեղի կունենա հանդիպում համայնքի հետ Կուպերտինոյի (Սիլիկոնյան հովիտ) Սուրբ Անդրեաս, իսկ հաջորդ օրը՝ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայոց առաքելական եկեղեցիներում։

«Մեր նպատակն է «Արմաթ» կրթական ծրագրի համահայկական ներգրավվածությունն ավելի համակարգված դարձնել։ ԱՄՆ-ում առաջին «Արմաթ» աշխատանոցի բացումը լավ առիթ է՝ անհատապես ներկայացնելու «Արմաթ» տեսլականն ու հեռանկարները ԱՄՆ հայկական համայնքին և ձեւավորելու համագործակցության նոր ու առավել արդյունավետ ուղիներ», — նշել է պատվիրակության ղեկավար, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Քուվեյթում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվել

Փարիզում բացվել է «Արմաթ» լաբորատորիա

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները