Հայկական Renderforest հարթակի՝ լոգոների պատրաստման նոր գործիքը Product Hunt-ում պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։
Նոր Logo Maker-ն օգնում է ստեղծել որակյալ լոգոներ՝ առանց դիզայներական հմտությունների: AI-ի շնորհիվ գործիքը թույլ է տալիս ընդամենը մի քանի քլիքով ստեղծել բարձրորակ լոգոներ:
Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը հայտնել է, որ շուտով կթողարկվեն նաև հավելումներ, որտեղ, OpenAI-ի շնորհիվ էլ ավելի կբարելավվի օգտատերերի հարմարավետությունը։
Պրոդուկտի օգտին կարող եք քվեարկել այստեղ։
Renderforest-ը բրենդավորման առցանց հարթակ է, որտեղ հնարավոր է առանց դիզայներական հմտությունների մի քանի րոպեում ստեղծել տեսանյութեր, անիմացիոն հոլովակներ, լոգոներ, պրեզենտացիաներ և այլն։
Renderforest-ի օգտատերերի թիվն անցել է 20 միլիոնից
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: