Կազմակերպիչ՝ «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ» , Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)
Երբ՝ 2023թ․ սեպտեմբերի
Որտե՞ղ՝ Լոռի, Լեռնապատ
Մրցույթի մասին
2023թ․ սեպտեմբերին տեղի կունենա երրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթը, հայտնում է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ»-ը։
Մրցույթին կարող են մասնակցել՝
- դպրոցահասակ թիմերը
- սիրողական և ավագ դպրոցական թիմերը
- մասնագիտացված ընկերությունները
Այս տարի մրցույթի առաջադրաքներ են ընտրվել.
- տարածքում կողմնորոշում
- իրերի հայտնաբերում ու տարբերակում
- բեռների առաքում
- խոչընդոտների հաղթահարում
- հեղուկ նյութերի սփռում
Մասնակցության հայտերը ընդունվում են ս․թ․ մարտի 16-ից ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում այս հղումով։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: