Meta-ն սկսում է աշխատակիցների մասսայական կրճատման 2-րդ փուլը. Bloomberg

Վերջին լուրերը
Meta-ն սկսում է աշխատակիցների մասսայական կրճատման 2-րդ փուլը. Bloomberg
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta ընկերությունը ծրագրում է այս շաբաթ աշխատանքից ազատել ևս հազար աշխատակցի, TACC-ի փոխանցմամբ՝ հայտնում է Bloomberg-ը։

Աղբյուրի ունեցած տեղեկատվության համաձայն՝ կրճատումների նոր ալիքը պայմանավորված է ֆինանսական ասպեկտներով։ Ընկերության տնօրեններին և փոխնախագահներին հանձնարարել են կազմել այն աշխատակիցների ցուցակը, ում վերաբերելու են կրճատումները: Աշխատակիցների կրճատման այս փուլը կարող է ավարտվել արդեն հաջորդ շաբաթ:

Meta-ն կրճատումների նոր փուլ է պլանավորում

Դեռ 2022-ի նոյեմբերին Meta-ն հայտարարել էր զանգվածային կրճատումների շրջանակներում 11 հազար աշխատակցի աշխատանքից ազատելու մտադրության մասին: Ընկերությունը նշել էր, որ գովազդատուների բյուջեի կրճատման, ինչպես նաև այլ սոցիալական ցանցերի, մասնավորապես չինական TikTok-ի աճող պոպուլյարության պատճառով պայմանավորված շուկայական ծանր պայմանները հանգեցրել են աշխատակիցների կրճատումների: Իսկ մինչ այդ՝ 2022-ի սեպտեմբերից Meta-ն դադարեցրել էր նոր աշխատակիցների ընդունումն ու սկսել էր աշխատել ծախսերի կրճատման ուղղությամբ։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները