2023-ի հունվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հունվարի նկատմամբ 10.5%-ով ավելացել է, միևնույն ժամանակ, այս տարվա հունվարի ցուցանիշը 2022-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել է 46.1%-ով:
Ըստ ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 1.4%-ով, իսկ շինարարության ծավալը 2023-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 12.2%-ով:
Առևտրի շրջանառությունն այս տարվա հունվարին 2022-ի հունվարի նկատմամբ ավելացել է է 17.7%-ով:Մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 25.9%-ով:
2023 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվարի համեմատ աճել է 8.1%-ով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 1.6%-ով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 1.5%-ով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 93.8% աճ: Ընդ որում` արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 72.5%-ով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: