Data Engeneering-ի նոր անվճար դասընթաց

Վերջին լուրերը
Data Engeneering-ի նոր անվճար դասընթաց
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

PMI Science R&D center Armenia և Krisp ընկերությունները հատուկ համագործակցությամբ սկսում են նոր ծրագիր Data Engineering-ի ոլորտում։ Ծրագիրը հիանալի հնարավորություն է կարիերան առաջխաղացնելու կամ փոխելու և դառնալու պահանջված մասնագետ ՏՏ ոլորտի ամենաարագ աճող ճյուղերից մեկում: Դասընթացի ծախսերը հոգում են PMI-ը և Krisp-ը։ Լսարանային դասերը տևելու են 2,5 ամիս և շաբաթական տևելու են 7 ժամ։

Դասընթացի մասնակիցները սովորելու են ստեղծել տվյալների մոդելներ, կառուցել տվյալների պահեստավորման միջավայրեր, ավտոմատացնել տվյալների շրջանառությունը և աշխատել մեծ տվյալների բազաների հետ: Կունենան ստացած գիտելիքը կիրառելու հնարավորություն, քանի որ դասերի առնվազն 40%-ը պրակտիկ սեմինարներ են լինելու:

- Advertisement -
Data Engeneering-ի նոր անվճար դասընթաց

Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտելուց և թեստավորումներն անցնելուց հետո մի քանի մասնակից աշխատանքի առաջարկ կստանա PMI Science R&D center Armenia և Krisp ընկերություններից։

Դասընթացը սկսնակների համար չէ, ծանրաբեռնվածությունը բավական խիտ է լինելու, մասնակիցները պետք է լավ գիտակցեն, որ իրենցից առավելագույնն է պահանջվելու։ Դասընթացը վարելու են հիմնական դասախոսն ու դասախոսի ասիստենտը։ Ավելի քան 200 դիմում են ստացել եւ ընդունելությունը մրցակցային է լինելու։

Ընդունելությունը երկու փուլով է լինելու՝ քննություն (մաթեմատիկա, տրամաբանություն, ծրագրավորման առաջադրանքներ) և հարցազրույց։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները