Opera բրաուզերը փորձարկում է հոդվածների կարճ նկարագրության գործառույթ՝ ChatGPT-ի միջոցով, հաղորդում է The Verge-ը:
Այսպես, որևէ էջ բացելուց հետո հասցեի մուտքագրման տողի կողքին հայտնվում է «Կրճատել» կոճակը, որը սեղմելու դեպքում հայտնվում է կողային պանել: Այստեղ բոտը կետերով ներկայացնում է հոդվածի բովանդակությունը՝ կարճ տարբերակով: Ըստ աղբյուրի հաղորդման՝ Opera-ն մտադիր է շատ արագ ավարտել փորձարկումը և գործառույթը հասանելի դարձնել բոլոր օգտագործողներին:
Այս գործառույթի թողարկումով Opera-ն հույս ունի հեշտացնել մեծ քանակի տեղեկատվության սպառումը, որը այսօր մեծ խնդիր է դարձել: Ընկերությունը խոստանում է ապագայում արհեստական բանականության վրա հիմնված նոր գործիքներ ներդնել:
Կարդացե՛ք նաև՝
- Google-ը հայտարարել է ChatGPT-ի մրցակցի թողարկման մասին
- Չինական ChatGPT. Baidu-ն պատրաստվում է գործարկել Ernie Bot-ը
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։