OpenAI ընկերությունը ներկայացրել է հանրահայտ ChatGPT չատբոտի վճարովի տարբերակը՝ ChatGPT Plus-ը։ Օգտատերերն ընդլայնված հնարավորություններ ստանալու համար պետք է վճարեն ամսական 20 դոլար է։
ChatGPT Plus-ն այս պահին հասանելի է միայն ԱՄՆ-ում, և այն ստանալու համար պետք է համապատասխան դիմում թողնել։ Ապագայում սպասվում է ընդլայնում նաև դեպի այլ երկրներ։
Վճարովի տարբերակը խոստանում է ծառայության մշտական հասանելիություն և ավելի մեծ թվով պատասխաններ, քան անվճար տարբերակում է, ինչպես նաև այլ հավելյալ գործառույթներ։
OpenAI-ն, այնուամենայնիվ, հիշեցնում է, որ ChatGPT Plus վճարովի տարբերակը դեռ կարող է սխալ կամ ոչ լրիվ տեղեկատվություն տրամադրել, եթե հարցումը վերաբերում է 2021 թվականից հետո տեղի ունեցած իրադարձություններին։
Նշենք, որ հունվարին որոշ օգտատերեր փորձարկել են ChatGPT Pro վճարովի տարբերակը, սակայն դրա արժեքը կազմում էր 42 դոլար։ Արդյոք տարբերություն կլինի Plus և Pro տարբերակների միջև, դեռևս չի հաղորդվում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։