Project Management անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
Project Management անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation (EIF), GTC
Վերջնաժամկետ՝ հունվարի 30
Անցկացման վայրը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Տևողություն՝ 2 ամիս

Միջոցառման մասին․

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպվում է Project Management անվճար դասընթաց, որի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունվարի 30-ը։

Դասընթացը կանցկացնի Uprove ընկերության հիմնադիր Սիրանուշ Կոստանյանը, ով ոլորտում է ավելի քան 6 տարի, իսկ Uprove ընկերությունը զբաղվում է նախագծերի կառավարման, խորհրդատվական և կառավարման «ճկուն» մոտեցումների մշակման ծառայությունների մատուցմամբ։

«Աշխարհում ընկերությունների ավելի քան 71%-ը նախագծերի ղեկավարումն իրականացնում է Agile մտածելակերպի և համապատասխան framework-ների շնորհիվ։ Այդ ընկերություններից են Apple-ը, Microsoft-ը, Cisco-ն, Netflix-ը և այլ համաշխարհային առաջատարներ։ Agile Manifesto-ի հիմնադիրներն արդեն երկար տարիներ են պնդում և իրենց տրանսֆորմացիաներով ապացուցում, որ Agile-ը դուրս է եկել ՏՏ նախագծերի ոլորտից և կիրառելի է՝ անկախ ոլորտային ուղղվածությունից»,- նշում է դասընթացավարը։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել այս հայտադիմումը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները