Վեբ ծրագրավորման 6-ամսյա անվճար Bootcamp Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

Վերջին լուրերը
Վեբ ծրագրավորման 6-ամսյա անվճար Bootcamp Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
Մեկնարկը՝ փետրվարի 13
Անցկացման վայրը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն
Ձևաչափը՝ լսարանային (օֆֆլայն)

Միջոցառման մասին․

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում մեկնարկում է վեբ ծրագրավորման 6-ամսյա անվճար ճամբար (bootcamp), որի ընթացքում մասնակիցները կսովորեն HTML, CSS, JavaScript և JS Framework:

Ո՞վ կարող է մասնակցել

Երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն մաթեմատիկական գիտելիքներ և լավ տրամաբանություն։

Bootcamp-ի տևողությունը 6 ամիս է, մասնակցությունն անվճար է։ Հանդիպումները կլինեն շաբաթական 3-4 անգամ, մեկնարկից 3 շաբաթ անց մասնակիցները կհանձնեն միջանկյալ թեստ և միայն բարձր արդյունքների դեպքում կշարունակեն մասնակցությունը:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 7-ը լրացնել հետևյալ հայտաձևը։

Փետրվարի 3-ին՝ ժամը 17։00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝ մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

«Հայաստանում աշխատուժի զարգացման» Armenia Workforce Development Activity ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները