Փարիզի «Թարգմանչաց» համազգային քոլեջում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) հաղորդմամբ՝ սեպտեմբերից գործունեությունը սկսած կենտրոն հաճախում են արդեն ավելի քան 140 պատանիներ: Լաբորատորիան ղեկավարում է հայազգի Սևան Օզկուլը, որը ամռանը Հայաստանում վերապատրաստում է անցել:
Բացման արարողությանը մասնակցել են ԱՏՁՄ տնօրեն Հայկ Չոբանյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Շիրազ Հովակիմյանը, «Թարգմանչաց» քոլեջի տնօրեն Թադե Կարապետյանը, ծնողներ, աշակերտներ և այլ հյուրեր:
Հայաստանում, Արցախում և արտերկրում արդեն գործում է ավելի քան 600 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ սովորում են 10-18 տարեկան մոտ 15 հազար պատանիներ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։