Amazon-ն աշխատանքից կհեռացնի 10 000 աշխատակցի. The New York Times

Վերջին լուրերը
Amazon-ն աշխատանքից կհեռացնի 10 000 աշխատակցի. The New York Times
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Amazon ընկերությունը պատրաստվում է աշխատանքից ազատել մոտ 10 հազար աշխատակցի, ինչը կազմում է նրանց ընդհանուր թվի մոտ 1%-ը, գրում է The New York Times-ը։

Կրճատումները կսկսվեն այս շաբաթ, դրանք կազդեն ինչպես կորպորատիվ, այնպես էլ տեխնոլոգիական պաշտոններում գտնվող մարդկանց վրա։ Սպասվող կրճատումները կլինեն ամենամասշտաբայինն ընկերության ամբողջ պատմության ընթացքում։

Նախևառաջ, կրճատումները կազդեն սարքերի մշակմամբ զբաղվող ստորաբաժանումների վրա՝ ներառյալ Alexa ձայնային օգնականը,ինչպես նաև մանրածախ առևտրի և մարդկային ռեսուրսների բաժիների վրա:

Եթե ​​կրճատումները վերաբերեն ոչ ավել, քան 10 հազար մարդու, ապա ընդհանուր առմամբ աշխատանքից կազատվի Amazon-ի ողջ կորպորատիվ անձնակազմի 3%-ը, իսկ գլոբալ անձնակազմի 1%-ը, եթե հաշվի առնենք բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ ընկերության հետ որպես կապալառու համագործակցողներին։

2021 թվականի վերջի տվյալներով՝ Amazon-ում աշխատում էր ընդհանուր 1,6 մլն մարդ։

Անձնակազմի կրճատումներ տեղի են ունենում նաև այլ խոշոր տեխնոլոգիական ընկերություններում։ Օրինակ՝ Twitter-ը կրճատել է անձնակազմի 50%-ին, իսկ Meta ընկերությունը՝ 11000 աշխատակցի կամ անձնակազմի 13%-ին։

Twitter-ը խնդրել է հետ վերադառնալ աշխատանքից հեռացված աշխատակիցներին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները