Notion-ը 275 միլիոն դոլար ներդրում է ներգրավել՝ վաճառելով ընկերության 2,75%-ը: Ընկերության գնահատականն այս տարվա ընթացքում աճել է հինգ անգամ՝ հասնելով 10 միլիարդ դոլարի, գրում է Forbes-ը:
2020 թվականին 50 միլիոն ներդրում ստանալուց հետո ընկերության արժեքը հասել էր 2 միլիարդ դոլարի։
Վաճառելով ընկերության 2,75%-ը՝ Notion-ը 275 միլիոն դոլար ներդրում է գրավել ընկերության արժեքը հասցնելով 10 միլիարդ դոլարի։
Ընկերության առաջատար ներդրողների թվում են՝ Coatue management-ը և Sequoia Capital-ը, ներդրման փուլին մասնակցել է նաև Base10 Partners-ը։
Notion-ը նախատեսում է ընդլայնել թիմը և ձեռք բերել այլ ընկերություններ: Գումարի մի մասը հատկացվելու է ընկերության հիմնական արտադրանքի հետագա զարգացմանը:
Notion-ը աշխատանքի կազմակերպման ծառայություն է: Երկու տարվա ընթացքում ծառայությունից օգտվողների թիվն ավելացել է ավելի քան 20 անգամ: Այսօր հարթակից օգտվում է ավելի քան 20 միլիոն օգտատեր։ Համեմատության համար նշենք, որ 2019-ին օգտատերերի թիվը 1 միլիոն էր: Միևնույն ժամանակ, ընկերության թիմում աշխատում է ընդամենը 200 մարդ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։