Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ ցուցահանդեսն ու համաժողովը՝ Digitec 2022-ը, տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը, հաղորդում է միջոցառման կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Ի սկզբանե Digitec-ը նախատեսված էր անցկացնելու 2022թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, սակայն այն հետաձգվեց սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված ռազմական բախումներից հետո։ ԱՏՁՄ-ն որոշումը պայմանավորել է երկրում ստեղծված իրավիճակով և առաջնահերթ խնդիրների շուրջ գործունություն ծավալելու հրամայականով։
«Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է համայնքի ջանքերը կենտրոնացնել այլ առաջնահերթ խնդիրների շուրջ և որ միջոցառման կազմակերպման արդյունավետության տեսնակյունից՝ թե՛ կազմակերպությունների, թե՛ հյուրերի մասնակցության առումով, նպատակահարմար է, որ այն տեղափոխվի գալիք տարի։ Սա ոչ մի կերպ չի խափանի միջոցառման բարեհաջող իրականացումը, ընդհակառակը՝ կնպաստի միջոցառման առավել արդյունավետ կազմակերպմանը», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Միաժամանակ, սա չի նշանակում, որ Digitec 2023 չի անցկացվելու. այն սովորականի նման տեղի կունենա հաջորդ տարվա աշնանը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։