Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը ներկայացրել է նոր մարդանման Optimus ռոբոտի նախատիպը, որը արժենալու է ընդամենը 20 հազար ԱՄՆ դոլար, հաղորդում է Forbes-ը։
Մասկը հայտարարել է, որ այս ռոբոտը մարդու փոխարեն կատարելու է մեխանիկական և վտանգավոր աշխատանքներ։ Գործարարը նաև համոզմունք է հայտնել, որ այս ռոբոտների արտադրության իր բիզնեսը նույնիսկ ավելի նշանակալի է դառնալու, քան Tesla-ն։
Ներկայացման ժամանակ ռոբոտը ձեռքով է արել հանդիսատեսին, իսկ Մասկը ցույց է տվել տեսանյութ, որտեղ ռոբոտը տարբեր կենցաղային աշխատանքներ է կատարում՝ ջրում է բույսեր, տեղափոխում արկղեր և այլն։ Ըստ Մասկի՝ առաջիկա 5-10 տարում Optimus-ը ուղղակի անհավանական է դառնալու։
Շուտով կմեկնարկի Optimus-ի գործարանային արտադրությունը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։