87 000 կառուցվող բնակարան՝ 2024-ի սկզբում

Վերջին լուրերը
87 000 կառուցվող բնակարան՝ 2024-ի սկզբում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024-ի տարեսկզբին Հայաստանում կառուցման ընթացքի մեջ է շուրջ 87 000 բնակելի միավոր (բնակարան և բնակելի տուն), որից շուրջ 42 000-ի կառուցումը նոր է մեկնարկել։

Համեմատության համար նշենք, որ 2023-ի նույն ժամանակահատվածում կառուցապատման ընթացքում է եղել շուրջ 55 000 բնակարան և բնակելի տուն, որոնցից շուրջ 10 000-ը այդ տարվա ընթացքում հանձնվել է շահագործման։

2023-ի ցուցանիշն իր հերթին 2018-ին գրանցված արդյունքները գերազանցել է շուրջ 4,4 անգամ։ 2018-2023 թվականների ընթացքում ՀՀ-ում նոր կառուցված և Կադաստրի կոմիտեի կողմից գրանցված գույքերի թիվը եղել է 132 042։

2023-ին եկամտային հարկի վերադարձի օրենքով ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, տարեվերջի դրությամբ ծրագրի շահառուների թիվը կազմել է 38 911։ Պետական եկամուտների  կոմիտեի տվյալներով շահառուների թիվը 2022-ին կազմել է 29 199, վերադարձված եկամտային հարկի գումարը՝ 36,5 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2021-ին շահառուների թիվը եղել է 20 920, վերադարձված գումարի չափը՝ շուրջ 22,7 մլրդ դրամ։

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները