7-ժամյա աշխատանքային օր. Սոցապն առաջարկում է կրճատել աշխատաժամանակը

Վերջին լուրերը
7-ժամյա աշխատանքային օր. Սոցապն առաջարկում է կրճատել աշխատաժամանակը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է դրել օրական աշխատաժամանակը 8-ից 7 ժամ դարձնելու նախագիծը։ Նախագծով առաջարկվում է աշխատաժամանակի կրճատման ժամանակ պահպանել աշխատակիցների աշխատավարձերը նույն չափով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տեխնոլոգիական զարգացումների և ավտոմատացման շնորհիվ բազմաթիվ գործընթացներ պարզեցվել են։ Սա հնարավորություն է տալիս տարբեր երկրներում ներդնել ավելի ճկուն աշխատանքային ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը։

«Աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով», ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Աշխատաժամանակի նման փոփոխություններ տարբեր երկրներում արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը՝ նպաստելով աշխատողների բարեկեցությանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Առաջարկի վերաբերյալ կարծիքներ կարելի է հայտնել մինչև քննարկման վերջնաժամկետը։

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները