6-ամսյա անվճար «C++» դասընթացի հնարավորություն Գյումրիում

Վերջին լուրերը
6-ամսյա անվճար «C++» դասընթացի հնարավորություն Գյումրիում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ և Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Դիմելու վերջնաժամկետ՝ 
մարտի 16
Ծրագրի տևողություն
՝ 6 ամիս

Դասընթացի մասին

- Advertisement -
6-ամսյա անվճար «C++» դասընթացի հնարավորություն Գյումրիում

Նոր հնարավորություն՝ աշխարհի ամենատարածված լեզուներից մեկը սովորելու և աշխատանք գտնելու համար:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «C++» դասընթաց: Դասընթացն անցկացվում է NeoGraph Games ընկերության հետ համատեղ մշակված կրթական ծրագրով:

Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրելու են «C++» հիմունքները՝ պրոցեդուրային և օբյեկտ օրիենտացված C++, ինչպես գտնել ծրագրավորման ճիշտ գործիքներ, գրել կոդ, անել debug, ստեղծել և օգտագործել loop-ներ ու array-ներ, համակարգչային ցանցեր և հիմունքներ։

Ո՞վ կարող է մասնակցել․

  • 15 տարին լրացած բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր ունեն բավարար գիտելիքներ մաթեմատիկայից։ Ծրագրավորման նախնական գիտելիքների առկայությունը ցանկալի է:

Դասընթացի մանրամասներ․

Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 16
Թեստավորում՝ մարտի 18
Դասընթացի սկիզբ՝ մարտի 23
Ծրագրի տևողություն՝ 6 ամիս
Դասընթացի արժեքը՝ անվճար
Անցկացման վայրը՝ ԳՏԿ։

Ինչպե՞ս մասնակցել․

Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև մարտի 16-ը ներառյալ լրացնեն հետևյալ առցանց`դիմում-հայտը։ Մասնակցեն թեստավորմանը, որով կստուգվի դիմորդի տրամաբանությունն ու գիտելիքները: Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ առաջնահերթության։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 055 135558 հեռախոսահամարով:

Դասընթացը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող, որի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները