Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել

Թվային արվեստ՝ տոկենիզացված բլոքչեյնում. ահա թե որն է NFT պատկերների բնութագիրը: NFT պատկերներն իրական արվեստի գործեր են՝ պարզապես լիովին թվայնացված և նրանց հետ գործառնություններ՝ գնելու կամ վաճառելու տեսքով, հնարավոր է կատարել միայն մետատիեզերքում:

Երբեմն NFT նկարները շատ բարդ ու հետաքրքիր կառուցվածք ունեն, որոշներն էլ, ընդհակառակը, նման են հասարակ նկարների, որ կարող է անել յուրաքանչյուրը: Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր տեսակն իր ուրույն տեղն ունի NFT աշխարհում:

Այս հոդվածում առանձնացրել ենք NFT պատկերներ կամ որ նույնն է՝ յուրատեսակ արվեստի գործեր ստեղծող NFT արտիստների, որոնց մասին խոսում են բոլորը:

Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել
Մուրատ Պակի արխիվային 2 NFT պատկերները

Pak

Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել

Մուրատ Պակ

- Advertisement -
Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել

NFT արտիստ, Sotheby’s Metaverse և Archillect-ի հեղինակ

Էջի Թվիթերում՝ այստեղ

Pak-ը անանուն նկարիչ է, նախկինում հայտնի որպես Murat Pak: Ներկայումս հայտնի NFT-նկարիչը ավելի քան 20 տարի աշխատել է դիզայնի, ծրագրավորման, տեխնոլոգիաների և թվային արվեստի ոլորտում: Pak-ը հայտնի է նաև նրանով, որ ստեղծել է Archillect բոտը՝ համացանցում պատկերներ որոնելու և դրանցով տարբեր սոցիալական ցանցերում փոխանակվելու համար:

Pak-ը ստեղծում է ոչ միայն Archillect-ը, այլ նաև սեփական արվեստի գործերը: 2020 թվականի սկզբում նա թողարկել է Cloud Monument Dark անունով NFT-ն, որն ավելի ուշ վաճառվել է 3,5 ETH արժեքով (այդ ժամանակվա 788 դոլարով): Ապա նա թողարկել է նաև 13 NFT-ներից բաղկացած հավաքածում՝ որպես SuperRare և Project X սերիայի մաս, որոնք հասանելի էին միայն 24 ժամ:

Pak-ը թողարկել է նաև թվային արվեստի համար նախատեսված Sotheby’s Metaverse հարթակը՝ NFT վաճառելու համար: Նա նաև վաճառել է Merge հավաքածուն Nifty Gateway հարթակում: Merge-ը հասանելի է եղել միայն 2021-ի դեկտեմբերին շատ կարճ ժամանակով: Այդ ժամանակ հնարավոր էր անսահմանափակ տոկեններ ձեռք բերել և վաճառքների ծավալը կազմել է գրեթե 92 մլն դոլար:

Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել
“Spongecrystal” Beeple-ի հեղինակությամբ

Beeple

Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել

Մայք Վինքելման/Beeple

Everydays – The First 5000 Days կոլաժի հեղինակ

Արտիստը Ինստագրամում՝ այստեղ

Beeple-ը կամ նույն ինքը՝ Մայք Վինքելմանը, ևս ամենահայտնի NFT-նկարիչներից մեկն է: Նա հանրահայտ Everydays: the First 5000 Days NFT կոլաժի հեղինակն է, որը վաճառվել է 69 մլն դոլարով: Այդ աշխատանքը ստեղծվել է 13 տարվա ընթացքում, բաղկացած է թվային պատկերներից, որոնց միավորման և հրապարակման վրա ծախսվել է մի ամբողջ տարի:

Նրա թվային արվեստը սկսվում է խոշոր ճանճերից ու հասնում մինչև սիրելի ու պիքսելային Մոնա Լիզա: Վինքելմանի պես NFT-նկարիչները ակտիվորեն փոխներգործում են լսարանի հետ՝ ստեղծելով աշխատանքներ, որոնք միաժամանակ արդիական են և անժամանակ:

Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել

3LAU

Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել

Ջասթին Բլաու / 3LAU

Պրոդյուսեր, դիջեյ, երաժշտական NFT արտիստ

Ընդամենը մեկ հոգու պատկանող “Waveform” երգի հեղինակ

Էջը Ինստագրամում՝ այստեղ

Ջասթին Բլաուն, որ առավել հայտնի է որպես 3LAU, հայտնի պրոդյուսեր և դիջեյ է Վեգասից: Դրանից զատ՝ նա նաև հանրահայտ NFT կատարող է:

Ջասթինն ունի տնտեսագիտական կրթություն, սակայն նա պարզապես օգտագործում է դա իր երաժշտական կարիերայում: 3LAU-ն իր «Waveform» երգը՝ որպես NFT հանել է աճուրդի Christie’s-ով՝ OpenSea-ի հետ համագործակցությամբ: Գնորդին է պատկանելու երգի միակ տարբերակը, և նա կարողանալու է ազատ կերպով օգտագործել դա ըստ իր ցանկության:

3LAU-ի ազդեցությունը NFT-ի վրա չափազանց մեծ է, և դա առավել նկատելի է դարձավ OMF-ի՝ բլոքչեյնի բազայով առաջին երաժշտական փառատոնի թողարկման ժամանակ:

Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել
Mad Dog Jones-ի “Block Heater”-ը

Mad Dog Jones

Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել

Միշա Դոուբեք / Mad Dog Jones

Կանադացի ամենաշատ վարձրատրվող NFT արտիստը

NFT-ներ է ստեղծում ոչ միայն իր այլ նաև հանրահայտ մարդկանց համար, ինչպես, օրինակ, Քոնոր ՄաքԳրեգորի, Maroon 5-ի ևն

Արտիստի Ինստագրամը՝ այստեղ

NFT արտիստ, որին անվանել են կանադացի ամենաթանկ նկարիչը այն բանից հետո, երբ նա իր առաջին NFT-ն՝ Replicator-ը վաճառել է 4,1 մլն դոլարով: Դրանից հետո Mad Dog Jones-ը միանգամից հայտնվեց աշխարհի ամենաշատ վաճառվող NFT-նկարիչների ցանկում:

Նրա ոճը՝ համեմված կիբերպանկի և ճապոնական անիմացիայի ազդեցությամբ, ամենաճանաչելիներից մեկն է NFT աշխարհում: NFT Replicator-ը կարողանում է նոր NFT-ներ գեներացնել յուրաքանչյուր 28 օրը մեկ:

Երբ Replicator-ը գտնվում էր աճուրդում, առաջին 24 ժամվա ընթացքում խաղադրույքները աճել էին՝ հասնելով 2,4 մլն դոլարի: Replicator-ն առանձին աշխատանք չէ, այլ անփոխարինելի «NFT-աշխատանք, որն ընդգրկում է արվեստի գործերի յոթ ունիկալ սերունդ»: Եթե սեփականատերը վաճառում է իր առաջին սերնդի NFT-ն, ապա յուրաքանչյուր հաջորդ NFT-ն փոխանցվում է նոր գնորդի:

Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել
Գերի Վին՝ իր “Passionate Parrot”-ով

GaryVee

Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել

Գերի Վայներչուկ

Ստարտափեր, բլոգեր, VeeFriends NFT հավաքածուի հեղինակ

Հեղինակի Ինստագրամը՝ այստեղ

Շատերը Գերի Վայներչուկին ճանաչում են որպես սերիական ստարտափեր և բլոգեր, սակայն նրա՝ ապագան կանխորոշելու բիզնես հմտությունը դրդեց նրան՝ ստեղծելու սեփական NFT հավաքածուն:

Նա VeeFriends-ի հեղինակն է: VeeFriends-ը NFT հավաքածու է, որի NFT-ն ունենալը հասանելիություն է տրամադրում VeeFriends համայնքին և Veecon-ին: Յուրաքանչյուր VeeFriend ունի իր ենթատեքստը և պարունակում է մետատվյալներ, որոնք պահպանվում են բլոքչեյնում: Իսկ յուրաքանչյուր NFT-ին կցված սմարթ պայմանագիրը դեպի Գերիի աշխարհ հասանելիություն ապահովող բանալին է:

Յուրաքանչյուր NFT արտիստ իր յուրատեսակ հետքն ու ազդեցությունն է թողնում NFT պատմության վրա: Նրանք տարբեր են, հեղափոխական ու տեսնում են աշխարհը լիովին այլ՝ վառ ու արտահայտիչ գույներով: Վերը նշված NFT արտիստներն էլ այդ հեղափոխական գործիչների ընդամենը մի մասը՝ կոչված ոգեշնչելու ու նորը տեսնելու:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել

Վերջին նորությունները

Ահռելի ճանճից մինչև $69 մլն արժեքով նմուշ. 5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։