Կառավարության դեկտեմբերի 28-ի նիստում ընդունվել է որոշում, որով առաջարկվում է 2024 թ. համար ՀՀ-ին հատկացված էլեկտրաշարժիչով 7400 տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացնել մաքսատուրքի 0% դրույքաչափով։
Ըստ հիմնավորման՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թ. հոկտեմբերի 26-ին կայացած նիստի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել երկու տարի ժամկետով երկարաձգել էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնությունը:
2024-2025թթ. սահմանվել է սակագնային քվոտա՝ յուրաքանչյուր տարվա համար, համապատասխանաբար, 8000 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոց։
Կարդացե՛ք նաև.
- Ինչ է պետք իմանալ ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ. ՊԵԿ-ի պարզաբանումը
- Հայաստանում մեկ տարով երկարաձգվել են էլեկտրական մեքենաների ներկրման արտոնությունները
- Team Telecom Armenia-ն և Visa-ն նոր առաջարկ են ներկայացնում էլեկտրական մեքենաների վարորդներին
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: