Հայաստանը ներառվել է 2023թ. բիզնես հիմնելու համար ռուսների ամենագրավիչ ուղղությունների հնգյակում

Վերջին լուրերը
Հայաստանը ներառվել է 2023թ. բիզնես հիմնելու համար ռուսների ամենագրավիչ ուղղությունների հնգյակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ռուսական РБК գործակալությունը կազմել է 2023թ. ռուսներին բիզնես հիմնելու համար օրենսդրական տեսանկյունից ամենագրավիչ երկրների ցանկը, որում ներառվել են Հայաստանը, Ղազախստանը և Վրաստանը:

Գնահատականը հիմնված է 2022թ. այս երկրների՝ ռուս գործարարներից ստացած ընկերություններ հիմնելու մեծաքանակ հայտերի հիման վրա: Գլխավոր առավելությունը ՌԴ քաղաքացիների հետ առանց էական սահմանափակումների աշխատելու պատրաստակամությունն է:

- Advertisement -
Հայաստանը ներառվել է 2023թ. բիզնես հիմնելու համար ռուսների ամենագրավիչ ուղղությունների հնգյակում

Այս երկրների առավելությունների թվում են բանկերի կողմից ՌԴ բանկերի հետ գործառնությունների կատարումը, ընկերությունների հիմնման ու աշխատանքի, հարկային ու հաշվապահական հաշվետությունների համակարգի նմանությունը ռուսականին, ռուսական լեզվի լայն տարածումը, այդ թվում՝ բիզնես միջիավայրում:

Որպես թերություն նշվում է օֆշորային առավելությունների բացակայությունը, մեծ քանակի հայտերի հետ կապված դրանց մշակման արագության նվազումը, բիզնեսի վարման պայմանների հաճախակի փոփոխությունների, բիզնեսում կոնֆիդենցիալության ցածր մակարդակը:

Բիզնեսի ռելոկացիայի համալիր ծառայություններ է առաջարկում նաև Team2B-ն:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները