Արժույթի Միջազգային հիմնադրամը Հայաստանում տնտեսական աճի դանդաղեցում է կանխատեսում: Այս մասին նշել է ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Իվա Պետրովան: ԱՄՀ-ն 2023թ. Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 7%, իսկ 2024թ.-ին՝ 5%:
Հայտարարության մեջ նշվում է, որ չնայած ոչ բարենպաստ գլոբալ տնտեսական կոնյուկտուրային՝ Հայաստանում աճի բարձր դինամիկան 2023թ. պահպանվել է. առաջին կիսամյակում տնտեսությունն աճել է 10,5 տոկոսով: Չնայած դրան՝ կապիտալի ու եկամուտների հոսքերի նվազման, ինչպես նաև ներքին ու գլոբալ ֆինանսական խիստ պայմանների ազդեցության պատճառով տնտեսական աճի անկում է կանխատեսվում:
Նշվում է նաև, որ բանկային համակարգը ունի կապիտալի և իրացվելիության հուսալի բուֆերներ, իսկ ոլորտի եկամտաբերությունը մնում է բարձր:
Կարդացե՛ք նաև՝
- ՀՀ բանկերի վերելքը 1000 խոշոր հարկատուների ցանկում
- Ո՞ր ոլորտներում է ավելի բարձր աշխատավարձը Հայաստանի տնտեսությունում
- Խոշոր հարկատուների տասնյակում նորեկներ կան
Հետևե՛ք ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: