Financial Times-ը ներկայացրել է 2022-ի լավագույն բիզնես գրքերը: Համաշխարհային պանդեմիան շարունակում է «թելադրել» նույնիսկ գրքերի բովանդակությունը: Աշխատաոճի ու մարդկանց ապրելակերպի փոփոխությունները նոր գրքերի հիմք են դառնում: Վաղուց արդեն ծառացած խնդիրներն ու պատմությունները նոր ձևակերպումներ են ստանում: Պատմությունները ստիպում են հետևել իրենց, ոգեշնչվել ու դառնալ է՛լ ավելի լավը: Որո՞նք են այս տարվա լավագույնները, ստորև է:
Influence Empire: The Story of Tencent & China’s Tech Ambition, Լուլու Չեն
2017 թվականին չինական Tencent-ը շրջանցեց Facebook-ին, Google-ին, Apple-ին և Microsoft-ին՝ դառնալով մեծությամբ հինգերորդ ընկերությունն աշխարհում: Իրադարձություն, որը անտարբեր չէր կարող թողնել Արևմուտքին, որոնք սովոր էին, որ տարիներ շարունակ իրենք էին ձևավորում միջազգային IT շուկան: Չինաստանի համար շրջադարձային պահերի ժամանակագրությունը և մտորումներն այն մասին, թե ինչ է անհրաժեշտ քաղաքականացված աշխարհում չինական տեխնոլոգիաների զարգացման համար, ներկայացնում է լրագրող Լուլու Չենը այս գրքում:
Եթե դուք պատռեք ուրիշ մարդկանց մաշկը և փակցնեք ձեզ, այն չի դառնա Ձեր մասը և պարզապես կփչանա, քանի որ այն օրգանիկ չէ: Այդ է պատճառը, որ դուք պետք է Ձեր սեփական թիմը ստեղծեք ու զարգացնեք:
The Crux: How Leaders Become Strategists, Ռիչարդ Ռումելթ
Շատ ընկերություններում ռազմավարությունը բաղկացած է մոլորություններից. ցանկալին՝ իրականի փոխարեն: Բիզնեսմենները ռազմավարությունը կառուցում են՝ հիմնվելով նպատակների վրա, չնայած հաջողել երբեմն հնարավոր է՝ կենտրոնանալով խնդիրների վրա: Հենց այդ է պատճառը, որ Իլոն Մասկը մտածում էր ոչ թե այն մասին, թե ինչպես դիրքավորել SpaceX-ը, այլ այն մասին, թե ինչ անել, որ հրթիռները մեկանգամյա օգտագործման չլինեին, և հնարավոր լիներ դրանք անընդհատ ուղարկել տիեզերք:
Լոս Անջելեսի մենեջմենթի դպրոցի պրոֆեսոր Ռիչարդ Ռումելթի ուսումնասիրությունը աշխատող ռազմավարությունների գաղտնիքների ու կատարյալ ռազմավարություն գտնելու մասին է:
Dead in the Water: Murder and Fraud in the World’s Most Secretive Industry, Մեթյու Քեմփբել և Քիթ Շելել
2011 թվականին Եմենի ափերի մոտ լցանավի վրա հարձակում, ծովային տեսուչի չբացահայտված սպանություն և ապշեցուցիչ ֆինանսական բացահայտումներ: Այս ամենի ամբողջացումը կարող է հոլիվուդյան թրիլեր հիշեցնել, սակայն իրականում այն բացահայտում է միջազգային նավագնացության երևելի ու մութ կողմերը, դրանց պատասխանատուներին և ոչ միայն:
Dead in the Water. գիրք, որը բացահայտում է առաքումների ողջ հիմնային պատմությունն, ու թե ինչպես են սովորական ապրանքները՝ սկսած շրթներկից, հասնում Ձեզ մոտ:
Նրա առաջարկները՝ զսպելու սոմալիացի ծովահեններին՝ ֆինանսիստների փողերի հաշվին, սահմանափակ հաջողություն ունեին: Նավագնացության ոլորտը, թվում է, հետաքրքրված է ավելի շատ ծովահենության մասին խոսելով, քան դրա դեմ պայքարով:
Redesigning Work: How to Transform Your Organization & Make Hybrid Work for Everyone, Լինդա Գրատոն
Ինչպես են ճապոնական Fujitsu-ի և բրիտանական HSBC-ի նման ընկերությունները վերափոխում և վերաձևակերպում «հիբրիդ» և «հիբրիդային աշխատավայր» հասկացությունները: Այս մասին է պատմում Լոնդոնի բիզնես դպրոցի կառավարման պրակտիկայի պրոֆեսորը:
Power Failure: The Rise and Fall of General Electric, Ուիլյամ Քոհեն
ԱՄՆ կորպորատիվ և արդյունաբերական սեկտորի երբեմնի «մեքենայի» ձախողումը: General Electric-ի վերելքի ու անկման մասին է պատմում ֆինանսական լրագրող Ուիլյան Քոհենը:
Talent: How to Identify Energizers, Creatives, and Winners Around the World, Թեյլոր Քոուեն և Դենիել Գրոս
Ուրիշների կողմից թերագնահատված նորարարներին աշխատանքի ընդունելը բիզնեսում առաջատարը դառնալու ամենահեշտ տարբերակներից մեկն է: Այսպես են կարծում տնտեսագետ Թեյլոր Քոուենը և վենչուրային ներդրող Դենիել Գրոսը: Այս գրքում նրանք պատմում են, թե ինչպես գտնել տաղանդ, երբ շուրջբոլորը հարյուրավոր գործատուներ են և ինչով գրավել տաղանդին: Անդրադառնում են նաև հակառակ կողմին և հուշում, թե ինչպես հենց «տաշած քարերն» այնպես անեն, որ «գետնին չմնան»:
Կան մարդիկ, ովքեր անկախ թեմայից խոսում են այնպես, ասես մեզ տանում են իրենց սեփական աշխարհայացք, ասես հրաշքով, ասես հայտնվում ես ֆիլմում, հեռուստաշոուում, համակարգչային խաղում կամ վեպում: Դա նրանց էներգիայի և ստեղծարարության ցուցանիշ է:
The Power of Regret: How Looking Backward Moves Us Forward, Դենիել Փինք
Հետազոտելով սոցիալական հոգեբանության, նյարդաբանության և կենսաբանության ոլորտները՝ լրագրող Փինքը կոտրում է «կյանքն առանց զղջումների» կարծրատիպը: Իր մոտ զղջումը պարզապես «լուսանկար է», որը ճիշտ դիտանկյունից օգնում է հաղթահարել հիասթափություններն ու զբոսնել «չանցած ճանապարհով»:
The Nowhere Office: Reinventing Work and the Workplace of the Future, Ջուլիա Հոբսբաում
«Ավանդական գրասենյակները ի սկզբանե դատապարտված էին բացասական ելքի,- այսպես է նշում գրող Հոբսբաումը,- իսկ կորոնավիրուսը միայն է՛լ ավելի սրեց այս թեմայով օդում կախված հարցերը. ինչու՞ է անհրաժեշտ գրասենյակը և ի՞նչ առաջադրանքներ է այն լուծում»:
Այս գրքում նա պատմում է, որ կօգնի գործատուներին և աշխատակիցներին հարմարվել նոր հիբրիդային աշխատելաոճին, և խոսում է այն մասին, թե ինչպես են դրա վրա ազդում հիերարխիայի հավերժական խնդիրները, կողմնակալությունը և ինքնորոշումը:
Կարդացե՛ք նաև՝
- Google-ը ներկայացրել է 2022-ի թոփ որոնումները
- Ինչպե՞ս Ամանորն օգտագործել՝ հօգուտ բրենդի. Ամենահաջող սուրբծննդյան գովազդները
- 5 թրենդ Pinterest-ից, որոնք 2023-ին կփոխեն Ձեր բրենդն ու աշխարհը
Butler to the World: How Britain Became the Servant of Tycoons, Tax Dodgers, Kleptocrats and Criminals, Օլիվեր Բուլոու
Հետկայսերական Մեծ Բրիտանիայում ինստիտուտները, ինչպիսիք են բանկերը, իրավաբանական ընկերությունները, դպրոցները և համալսարանները, փորձում էին «արդար խաղի» կանոններով խաղալ, սակայն վերջին հաշվով վերածվեցին «կեղտոտ փողեր» ունեցող ագահ օլիգարխների ծառաների:
25 Million Sparks: The Untold Story of Refugee Entrepreneurs, Էնդրյու Լեոն Հաննա
Հորդանանի փախստականների ճամբարում գտնվող սիրիացի երեք կին ձեռնարկատերերի պատմությունը՝ նրանց ներքին ուժի, պատվի ու «երբ բոլորը տեսնում են միայն մութը», նորը ստեղծելու վճռականության մասին:
Ընտրությունը մեծ է, ոլորտները՝ բազմազան: Հուսով ենք՝ այս ընտրանին Ձեզ կօգնի 2023-ին բիզնես ու մասնագիտական զարգացման գործում: Մենք էլ կօգնենք օգտակար հոդվածներով, որոնց կարող եք ծանոթանալ մեր կայքում ու Տելեգրամյան ալիքում, որի հղումն այստեղ է: