2021-ի ամենահայտնի էմոջիները

Վերջին լուրերը
2021-ի ամենահայտնի էմոջիները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տարեվերջն արագորեն մոտենում է և այս կապակցությամբ Unicode Consortium-ը զվարճալի ուսումնասիրություն է կատարել։ Ուսումնասիրության նպատակը հասկանալն է, թե որ էմոջիներն են ամենաշատն օգտագործվել 2021 թվականին:

Ժպիտներ/հույզեր կատեգորիան է ընդհանուր առմամբ ամենահայտնին։ Տարվա ընթացքում օգտագործված բոլոր էմոջիների ավելի քան 5%-ը 😂 (ուրախության արցունքներ)-ն է: Unicode Consortium-ը նշում է, որ միակ այլ էմոջին, որը մոտեցել է դրան, եղել է ❤️-ը:

Ահա լավագույն 10-ը՝ հիմնված համաշխարհային օգտագործման վրա. 😂 ❤️ 🤣 👍 😭 🙏 😘 🥰 😍 😊։

Մեկ այլ հետաքրքիր բացահայտում էր այն, որ լավագույն 100 էմոջիները կազմում են օգտագործված էմոջիների մոտ 82%-ը: Երբ խոսքը վերաբերում էր այլ կատեգորիաներին, Յունիկոդն ասում է, որ ամենաշատ օգտագործվող էմոջիները նրանք են, որոնք ներկայացնում են բազմաթիվ հասկացություններ.

🚀 Rocket Ship-ը խորհրդանշում է առաջընթացի և մեծ փոփոխությունների ակնկալիքը։
💪 Flexed Biceps-ը սովորաբար օգտագործվում է ցույց տալու ուժը, հաջողությունը, պայքարը հաղթահարելը, մարզվելը, ցուցադրվելը, պարծենալը կամ պատվաստանյութ ստանալու համար թևերը ծալելը:

💐 Bouquet՝ ծաղկեփունջ բոլոր առիթների համար՝ շնորհավորանքներ, տոնակատարություններ և տարբեր տեսակի հարաբերություններ՝ լինեն դրանք պաշտոնական, թե ռոմանտիկ:
🦋 Butterfly-ը փոփոխությունների, գեղեցկության, բնության և փոխակերպման ամենատարածված էմոջին է (գտնվում է Animal-Bugs կատեգորիայում):
🤸 Person Doing Cartwheel՝ գուցե աշխարհում ամենահայտնի սպորտաձևը չէ, բայց այն հուշում է երջանկության և ուրախության մասին:

Unicode-ն ասում է, որ այս տվյալները օգնում են հասկանալ, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ նոր էմոջիները ստեղծելիս։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները