Վերջին 4 տարիների ընթացքում Հայաստան է ներկրվել ավելի քան 5000 էլեկտրամոբիլ, հաղորդում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը: Ընդ որում, այս քանակի կեսից ավելին Հայաստան է բերվել 2022թ.:
Ըստ տարիների, բաշխվածությունը հետևյալն է՝ 2019թ.՝ 145 էլեկտրամոբիլ, 2020թ.՝ 358, 2021թ.՝ 1898, 2022թ.՝ 2663:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի տարածքում գործում է էլեկտրամոբիլների՝ առանց մաքսազերծման ներկրման քվոտա՝ տարեկան մինչև 8000 ավտոմեքենա:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։