20 000 եվրո ներդրումով տեխնոլոգիական գաղափարների ինկուբացիոն ծրագիր՝ Թումո լաբերից

Վերջին լուրերը
20 000 եվրո ներդրումով տեխնոլոգիական գաղափարների ինկուբացիոն ծրագիր՝ Թումո լաբերից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր՝ կենտրոնացած EdTech-ի, GreenTech-ի և HealthTech-ի վրա:

Կընտրվեն 18 թիմեր, որոնք կստանան վերապատրաստում և աջակցություն` իրենց գաղափարները մշակելու և դրանք գործարկման կենսունակ ստարտափների վերածելու համար:

- Advertisement -
20 000 եվրո ներդրումով տեխնոլոգիական գաղափարների ինկուբացիոն ծրագիր՝ Թումո լաբերից

Եզրափակիչ հասած մինչև 6 մասնակից կստանա մրցանակ 2000 եվրոյի չափով և կմասնակցի pitching մրցույթի:

Մինչև 3 հաղթող թիմեր կստանան նախնական ներդրում` 20 000 եվրոյի չափով, ինչպես նաև ինկուբացիոն, ֆոնդհայթայթման աջակցություն և մենթորություն:

Հաղթող թիմերը նաև կստանան ակտիվ աջակցություն սկզբնական 12-շաբաթյա ժամանակահատվածից հետո 3-6 ամսվա ընթացքում` գտնելու նախնական օգտվողներ իրենց առաջարկած լուծման համար:

Ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալու այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են բիզնես սկսելու, նախնական առաջարկը վավերացնելու, թիմին փորձարկելու, նոր անդամներ գտնելու և գաղափարը հաղթող փիթչի վերածելու համար:

Մասնակցության համար հարկավոր է մինչև հունվարի 20-ը լրացնել հայտադիմումը։

Ծրագրին դիմելու կարգը, հայտադիմումը և այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները