100 մլն 2 ամսում. ChatGPT-ն դարձել է պատմության ամենաարագ աճող հավելվածը

Վերջին լուրերը
100 մլն 2 ամսում. ChatGPT-ն դարձել է պատմության ամենաարագ աճող հավելվածը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023թ. հունվարի տվյալներով՝ ChatGPT-ի ամսական ակտիվ լսարանը հասել է 100 մլն-ի, գրում է Reuters-ը՝ հղում անելով UBS ֆինանսական հոլդինգի զեկույցին: Դա կազմում օրական 13 մլն ունիկալ օգտատեր, ինչը կրկնակի ավելի է դեկտեմբերի ցուցանիշից:

Ըստ վերլուծական ընկերության գնահատականի՝ վերջին 20 տարիներին սա սպառողների շրջանում ամենաարագ տարածվող հավելվածն է: Համեմատության համար՝ 100 մլն օգտատերի սահմանը TikTok-ը հատել է 9 ամսում, իսկ Instagram-ը՝ միայն 2,5 տարում:

100 մլն 2 ամսում. ChatGPT-ն դարձել է պատմության ամենաարագ աճող հավելվածը
Քանի ամսում են տարբեր հավելվածներ հատել 100 մլն օգտատերի սահմանը:

ChatGPT-ն GPT-3.5 նեյրոցանցի վրա հիմնված չաթ-բոտ է՝ գործարկված OpenAI ընկերության կողմից, որը կարողանում է պատասխանել օգտատերերի նամակներին, կատարել զանազան առաջադրանքներ՝ սկսած երգ հորինելուց մինչև կոդ կամ դիպլոմային գրելը: Հավելվածի դեմո-տարբերակը գործարկվել է 2022թ. նոյեմբերի 30-ին, իսկ փետրվարի 1-ին արդեն ներկայացվել է վճարովի տարբերակը, որի ամսական բաժանորդագրությունն արժե 20 ԱՄՆ դոլար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները