Ինչպե՞ս ձեռք բերել արտասահմանյան ընկերությունների արժեթղթեր. Ֆինանսական գրագիտություն

Վերջին լուրերը
Ինչպե՞ս ձեռք բերել արտասահմանյան ընկերությունների արժեթղթեր. Ֆինանսական գրագիտություն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ինչպե՞ս Հայաստանից ձեռք բերել արտասահմանյան հեղինակավոր ընկերությունների արժեթղթեր՝ պատմում ենք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքի նոր տեսանյութում՝ նոր գործընկեր Freedom Broker Armenia-ի հետ:


Եթե առաջնային տեղաբաշխման ժամանակ արժեթուղթը հնարավոր է ձեռք բերել թողարկողից, ապա հետագայում այդ արժեթղթերի առք ու վաճառքի վայրը բորսան է:

- Advertisement -
Ինչպե՞ս ձեռք բերել արտասահմանյան ընկերությունների արժեթղթեր. Ֆինանսական գրագիտություն

Բայց դուք բորսայից ուղիղ առևտուր անել չեք կարող, ֆիզիկական անձինք դա անելու հնարավորություն չունեն: Դրա համար Ձեզ անհրաժեշտ են միջնորդ կազմակերպություններ, որոնք Ձեր փոխարեն ամեն ինչ կանեն: Դրանք բրոկերային կազմակերպություններն են, ինչպես օրինակ մեր շարքի գործընկեր Freedom Broker-ը:

Ավելին, արժեթուղթ գնելու համար այսօր ոչ մի տեղ գնալ պետք չէ, կարող եք բացել հավելվածը, այնտեղ ընտրել Ձեզ հետաքրքրող արժեթուղթը, օրինակ Apple-ի, Nike-ի կամ համաշխարհային այլ բրենդի, և միանգամից ձեռք բերել: Սկսել կարող եք հենց Freedom Broker-ի կայքում:

Ֆինանսները կառավարելու կանոններին, գրագետ խնայելու եղանակներին, ինչպես նաև արդյունավետ ու անվտանգ ներդրումների հնարավորություններին ծանոթացե՛ք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում՝ Freedom Broker Armenia-ի հետ:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները