Հայ հիմնադիրներ ունեցող Dexatel ընկերությունը 3-րդ տարին անընդմեջ ընդգրկվել է Եվրոպայի 1000 ամենաարագ աճող ընկերությունների վարկանիշային ցուցակում, հայտնում է ընկերության համահիմնադիր Գեղամ Ազատյանը։
FT1000-ը ( Europe’s Fastest Growing Companies by the Financial Times) ամենաբարձր վարկանիշն է, որը ցույց է տալիս ընկերության շարունակական աճն ու ֆինանսական հաջողությունները։
Այս տարի Dexatel-ը եկամտաբերության ամենաբարձր տարեկան ցուցանիշ արձանագրած ընկերությունների թվում 198-րդն է` 721.49% բացարձակ աճի տեմպով։
Dexatel-ը թվային հաղորդակցության հարթակ է, որը տրամադրում է բիզնես հաղորդագրությունների և զանգվածային հաղորդագրությունների ծառայություններ ընկերություններին՝ սկսած տեղական բիզնեսից մինչև խոշոր ձեռնարկություններ, ինչպես նաև ցանկացած երկրի առանձին օգտատերերի։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։