Հայկական Zoomerang-ը կհամագործակցի Instagram-ի հետ

Վերջին լուրերը
Հայկական Zoomerang-ը կհամագործակցի Instagram-ի հետ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Instagram սոցիալական ցանցը հայտարարել է, որ այսուհետ օգտատերերը կարող են մի շարք հայտնի հավելվածներից, որոնց թվում է նաև հայկակայն Zoomerang-ը, կարճ հոլովակներով կիսվել անմիջապես Instagram Reels-ում։

Անմիջապես հավելվածից Reels-երով կիսվելու գործառույթը հասանելի է Zoomerang, Videoleap, Reface, Smule, VivaVideo, SNOW, B612 և VITA հավելվածներում։ Այս հավելվածներից հնարավոր է հոլովակներ տեղադրել նաև Facebook-ում։

- Advertisement -
Հայկական Zoomerang-ը կհամագործակցի Instagram-ի հետ

Գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ է թարմացնել հավելվածը, որպեսզի հոլովակով կիսվելու ցանկում հայտնվի Instagram Reels-ի նշանը։

Հայկական Zoomerang հավելվածը թույլ է տալիս նկարահանել տարբերվող ու յուրօրինակ տեսանյութեր սոցցանցերի համար։

Հայկական Zoomerang հավելվածը ներդրում է ներգրավել Big Story-ից:

Zoomerang-ի միջոցով օգտագործողները ստեղծում են երաժշտական հոլովակներ իրենց նախընտրած երաժշտությամբ ու էֆեկտով: Հավելվածը հնարավորություն է տալիս անմիջապես նկարահանել հոլովակը կամ մշակել նախօրոք նկարահանված վիդեոն: Zoomerang-ը վերլուծում է երաժշտությունն ու դրա վրա կիրառում ընտրված էֆեկտները: Բացի երանգային էֆեկտներից, օգտագործողները հնարավորություն ունեն միացնել Zoom-ի ռեժիմը, որը նույնպես հարմարեցվում է երաժշտությանը:

Հավելվածը 30 միլիոնից ավելի ներբեռնում ունի և ամսական ստեղծում է մոտ 20 միլիոն տեսահոլովակ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները