Հայկական ZERO Systems-ը հայտարարել է Thomson Reuters-ի հետ համագործակցության մեկնարկի մասին:
Համագործակցության շրջանակում ZERO-ի ժամանակաչափի ավտոմատացման լուծումը (Apollo) և տվյալների դասակարգման շարժիչը (Hercules) կինտեգրվի Thomson Reuters-ի իրավաբանական ընկերության կառավարման ծրագրային ապահովման (3E) հետ՝ իրավաբանական ընկերություններին ճանաչողական ավտոմատացման և տվյալների դասակարգման առաջադեմ հնարավորություններ հաղորդելու համար:
«Մենք ոգևորված ենք Thomson Reuters-ի հետ այս ռազմավարական գործընկերության առթիվ: Շուկայի իրական առաջատար Thomson Reuters-ի հետ համագործակցությունը մեզ թույլ է տալիս շուկայում առաջարկել լավագույն ավտոմատացման լուծումները»,-նշել է ZERO Systems-ի գործադիր տնօրեն Ալեքս Բաբինը:
Zero Systems-ը գործարկվել է յոթ տարի առաջ՝ նպատակ ունենալով ավտոմատացնել մասնագիտական ծառայությունների մատուցման, մասնավորապես՝ իրավաբանական ընկերությունների աշխատանքը: 2022թ. ընկերությունը ներգրավել է 12 մլն դոլար ներդրում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։