Նորարար ու ազդեցիկ. ZERO Systems ստարտափը ճանաչվել է «Զիլ մատակարար»

Վերջին լուրերը
Նորարար ու ազդեցիկ. ZERO Systems ստարտափը ճանաչվել է «Զիլ մատակարար»
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ZERO Systems-ը ճանաչվել է Gartner-ի վարկածով «Զիլ մատակարար» (Cool Vendor)`որպես նորարար արհեստական բանականության կիրառմամբ տվյալների ինտելեկտուալ դասակարգման և կոգնիտիվ ավտոմատացման ոլորտում:

«ZERO Systems-ի համար մեծ պատիվ է Gartner-ի վարկածով «Զիլ մատակարար 2022» դառնալը»,-նշել է ZERO Systems-ի գործադիր տնօրեն Ալեքս Բաբինը,-«Մենք կարծում ենք, որ սա ևս մեկ անգամ ճանաչում է մեր նորարար տեխնոլոգիան և մոտեցումը տվյալների դասակարգման գործում: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ մշակում ենք տվյալների դասակարգման ինտելեկտուալ մեխանիզմների հաջորդ սերունդը և այս Gartner-ի կողմից «Զիլ մատակարար» ճանաչվելը ևս մեկ անգամ ապացուցում է դա»:

Ըստ Gartner-ի՝ «զիլ մատակարարը» (cool vendor) այն «փոքր ընկերությունն է, որն առաջարկում է տեխնոլոգիա կամ ծառայություն, որը նորարարական է, արդյունավետ կամ ինտրիգային»: Cool Vendor կարող են դառնալ այն ընկերությունները, որոնք.

  • Նորարարական են՝ թույլ են տալիս օգտատերերին անել այն, ինչը նրանք նախկինում չէին կարողանում անել:
  • Ազդեցիկ են՝ ունեն ազդեցություն ոչ միայն որպես տեխնոլոգիա, այլ նաև բիզնեսի վրա:
  • Ինտրիգային են՝ գրավելեն Gartner-ի ուշադրությունը վերջին վեց ամիսների ընթացքում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

- Advertisement -
Նորարար ու ազդեցիկ. ZERO Systems ստարտափը ճանաչվել է «Զիլ մատակարար»
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները