YouTube-ը սկսել է մի քանի ժամ տևողությամբ գովազդ ցուցադրել

Վերջին լուրերը
YouTube-ը սկսել է մի քանի ժամ տևողությամբ գովազդ ցուցադրել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխարհի երկրների մեծ մասում YouTube-ը կանգնեցնում է տեսանյութերի նվագարկումը՝ գովազդ ցույցադրելու համար։ Նրանց, ում դա դուր չի գալիս, առաջարկվում է YouTube Premium բաժանորդագրություն: Գովազդային արգելափակիչ ծառայությունները անցանկալի բովանդակությունից խուսափելու արդյունավետ միջոց են, սակայն Google-ը, որին պատկանում է հարթակը, կտրականապես դեմ է դրանց և այժմ այդ գործիքների օգտատերերին ցուցադրվելու են չափազանց երկար գովազդներ։

Գովազդի արգելափակիչների օգտատերերը դիմել են Reddit-ին՝ բողոքով, որ YouTube-ը սկսել է իրենց ցուցադրել անկասելի գովազդային շարքեր այնքան երկար, որ նրանք կասկածում են՝ արդյո՞ք ցանկանում են դիտել իրենց ուզած տեսանյութը:

Այսպիսով, YouTube-ը 49 րոպեանոց տեսանյութ դիտելու համար մեկ օգտատիրոջ առաջարկել է 52 րոպե տևողությամբ գովազդ։ Մեկ ուրիշը դժգոհել է 58 րոպեանոց գովազդից։ Եղել են հաղորդումներ 10 և նույնիսկ 90 ժամ տևողությամբ գովազդի մասին։

YouTube-ը սկսել է մի քանի ժամ տևողությամբ գովազդ ցուցադրել

Google-ը, որը նախկինում զգուշացրել էր գովազդային արգելափակիչների օգտատերերին անջատել դրանք և նույնիսկ արգելել նրանց դիտել իրենց ուզած տեսանյութերը, խոստովանել է, որ դիմել է ծայրահեղ միջոցների: «Գովազդը կենսական գործիք է մեր հեղինակների համար՝ օգնելու նրանց վարել և զարգացնել իրենց բիզնեսը: Ահա թե ինչու գովազդի արգելափակումների օգտագործումը խախտում է YouTube-ի Ծառայությունների պայմանները: Մենք գլոբալ արշավ ենք սկսել՝ գովազդի արգելափակիչ օգտագործող դիտողներին խրախուսելու համար թույլատրել գովազդ YouTube-ում կամ փորձել YouTube Premium՝ առանց գովազդի», — ասել է ընկերության ներկայացուցիչը Android Authority-ին:

Google-ը ուղղակիորեն չի նշել, որ սկսել է չափազանց երկար գովազդ ցուցադրել անփույթ օգտատերերին, սակայն նշել է, որ ծայրահեղ դեպքերում ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ամբողջությամբ անջատել տեսանյութեր դիտելու հնարավորությունը։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները