Youtube վիդեոհոստինգը հեռարձակման ծառայությունների նոր ագրեգատոր-հարթակ է մշակում, հայտնում է The Wall Street Journal-ը: Այն կարող է գործարկվել արդեն աշնանը:
Ընկերության ներսում նոր հարթակն անվանում են «ալիքների խանութ»: Վերջինիս մշակման աշխատանքներն ընթանում են արդեն 18 ամիս: Youtube-ն արդեն սկսել է բանակցությունները մեդիա-իրավունքների տիրապետող խոշոր ընկերությունների հետ: Պլանավորվում է մեկ հարթակում հավաքել տարբեր սթրիմինգային ծառայություններ, ներդնել բաժանորդագրությունների համակարգ, իսկ ստացված եկամուտը կիսել Youtube-ի ու սթրիմինգային ծառայությունների միջև՝ կախված գործընկերոջ հետ պայմանավորված համամասնության:
Արդեն աշնանը հարթակը կարող է գործարկվել ԱՄՆ-ում, իսկ հետո՝ այլ երկրներում: Նմանատիպ հարթակներ արդեն ունեն Amazon-ն ու Apple-ը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։